LEVEL Թարգմանությունների կենտրոն
Թարգմանչական ծառայություններ
Թարգմանչական ծառայություններ
Անձնագրի, դիպլոմի կամ ծննդյան վկայականի, տարբեր իրավական փաստաթղթերի կամ պայմանագրերի, անձնական նամակագրության, տեխնիկական տեքստերի, հրահանգների թարգմանություն. սա մեր առաջարկած ծառայությունների ամբողջական ցանկը չէ: Այստեղ աշխատում են փորձառու և որակավորված թարգմանիչներ։
Անձնական փաստաթղթերի մեծ մասը համարվում է ստանդարտ, բացառությամբ զինվորական գրքույկների, դիպլոմի հավելվածների, ծննդյան կամ ամուսնության վկայականների քաղվածքների։ Թարգմանությունների ավելի ճշգրիտ արժեքը ճշտելու համար, խնդրում ենք զանգահարել +37444010173 հեռախոսահամարով։
Ստանդարտ են համարվում հետևյալ փաստաթղթերը.
Մեր առավելությունները.
Աշխատանքի արդյունավետություն. Անձնագրի կամ այլ ստանդարտ փաստաթղթի թարգմանությունը կարող է կատարվել պատվերն ընդունելուց անմիջապես հետո՝ հաճախորդի ներկայությամբ։
Լավագույն մասնագետներ. Թարգմանչական գրասենյակն ընդունում է ցանկացած լեզվով, նույնիսկ հազվագյուտ և չօգտագործվող լեզուներով փաստաթղթեր։
Իրավաբանական գրագիտություն. Մեր գրասենյակի մասնագետները թարգմանությունները կատարում են խիստ ձևաչափին համապատասխան՝ դրանք վավերացնելով սեփական կնիքով, կամ, անհրաժեշտության դեպքում, նոտարական վավերացմամբ։
Ծառայությունների լայն շրջանակ․ Կարող եք պատվիրել ցանկացած բարդության փաստաթղթերի թարգմանություն՝ տարբեր հատուկ կամ տեխնիկական եզրույթներով, ձեռագիր փաստաթղթերի մշակում, թարգմանություն միաժամանակ մի քանի լեզուներով։
Ստանդարտ փաստաթղթեր․ ամուսնության վկայականի, դիպլոմի կամ վկայականի արագ և արհեստավարճ թարգմանություն։
Մեր ընկերությունում կարելի է թարգմանել ցանկացած բարդության փաստաթուղթ: Ստանդարտ փաստաթղթերի ձևաչափը բոլորի համար նույնն է, տարբերվում են միայն պարունակվող տվյալները։ Նման թարգմանություններ հաճախ պահանջում են նրանք, ովքեր աշխատում են աշխարհի տարբեր երկրներում, պայմանագրեր են կնքում օտարերկրացիների հետ կամ պարզապես ծրագրում են զբոսաշրջային ճանապարհորդություն դեպի հեռավոր երկրներ։
Ստանդարտ փաստաթղթերի տեսակները, որոնց հետ մենք աշխատում ենք.
Անձի նույնականացում. Կարող եք պատվիրել անձնագրի, վարորդական իրավունքի, ուսանողական կամ կենսաթոշակային վկայականի, անցագրի կամ այլ նմանատիպ փաստաթղթերի թարգմանություն։
Քաղաքացիական կարգավիճակ. Թարգմանչական գրասենյակում թարգմանում ենք ամուսնության, ծննդյան կամ մահվան, ամուսնալուծության, հայրությունը կամ դրանից հրաժարվելը հաստատող փաստաթղթերով, որդեգրման փաստաթղթերով։ Վկայականի թարգմանությունը կարող է վավերացվել մեր ընկերության կողմից
Կրթություն. Երբեմն արտասահմանում աշխատելու կամ սովորելու համար պահանջվում է դիպլոմի, դպրոցի ատեստատի, պրոֆեսորի կամ դոցենտի վկայականի թարգմանությունը: Նման աշխատանքները մենք կատարում ենք բարձր որակով և շատ ճշգրիտ՝ միջազգային բոլոր պահանջներին համապատասխան։
Մեր թարգմանչական գրասենյակի հատուկ առաջարկներն ու ծառայությունները․
Բացի այս տիպային ստանդարտ փաստաթղթերից, մենք թարգմանում ենք բոլոր տեսակի տեղեկանքները, վկայականները, արտոնագրերն ու համաձայնագրերը: Կարող եք նաև պատվիրել անշարժ գույքի և այլ գույքի հետ կապված իրավաբանական անձանց, նոտարական փաստաթղթերի թարգմանություն:
Մեր կենտրոնը թարգմանում է ցանկացած բարդության և ցանկացած թեմաթիկայի փաստաթուղթ (անձնական փաստաթղթեր, տեխնիկական ցուցումներ, բժշկական ծանոթագրություններ և այլ բժշկական փաստաթղթեր, իրավական փաստաթղթեր, մեկնաբանություններ և այլն)
Կայքում նշված ծառայությունների գները և պայմանները հանրային առաջարկ չեն և կրում են տեղեկատվական բնույթ:
Հեռ.՝ +374 11 74 01 01
Բջջ ՝ +374 44 01 01 73
Whatsapp ՝ +374 44 01 01 73
Viber ՝ +374 44 01 01 73
Telegramm ՝ TALEVELARM
Email` levelarm@mail.ru
Հասցե ՝ քաղաք Երևան, Ամիրյան 4/7, Իմպերիում Պլազա, 2-րդ հարկ, գրասենյակ 6
Աշխատանքային ժամեր: Երկ.- Ուրբ. ժամը 10:00-ից 18:00-ն